«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդուարդ Շարմազանով. Բնության մեջ կան արտեզյան հորեր

Էդուարդ Շարմազանով. Բնության մեջ կան արտեզյան հորեր
28.01.2017 | 01:39

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմանը.

«Կարդացի պարոն Աբրահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ կան նաև ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,- ասել է Շարմազանովը:

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ